Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գանիրա Փաշաևան ընդվզում է

Գանիրա Փաշաևան ընդվզում է
20.06.2016 | 23:31

Երկուշաբթի օրը Ստրասբուրգում ԵԽԽՎ ազատ դեբատների ժամանակ Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան (գուցե քչերը գիտեն, որ նա Ադրբեջանի նախագահի տիկնոջ քույրն է) սրտնեղած ու նյարդային հայտարարել է, որ Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ելույթը չի համապատասխանում իրականությանը և իրենք դեմ են նրա ասածներին, Հերմինե Նաղդալանը վարկաբեկում ու ատելություն է սերմանում Ադրբեջանի նկատմամբ: Իսկ Գանիրա Փաշաևայի զայրույթը հարուցել էր այն փաստը, որ ազատ դեբատներում նա հիշեցրել էր Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը, անդրադարձել էր քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրին և ասել էր՝ բոլոր պնդումները, թե Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթաց կա, բացարձակ բլեֆ են:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ