Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բաքուն դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները

Բաքուն դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները
21.06.2016 | 18:52

Բաքուն դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: «Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Ադրբեջանը դրական է գնահատում Սանկտ Պետերբուրգի բանակցությունների արդյունքները»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հուսով ենք, որ հանդիպումը որքան կարելի է արագ հնարավորություն կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ