Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեծ Բրիտանիայում հանրաքվեից առաջ տեղի ունեցավ BBC-ի «Մեծ բանավեճը»

Մեծ Բրիտանիայում հանրաքվեից առաջ տեղի ունեցավ BBC-ի «Մեծ բանավեճը»
22.06.2016 | 17:33

Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեի նախընտրական արշավի վերջին օրը Մեծ Բրիտանիայում կայացել է հեռուստատեսային գլխավոր բանավեճը։
BBC-ի «Մեծ բանավեճը» տևել է մոտ երկու ժամ, որի ընթացքում անդրադարձ է եղել միգրացիոն, տնտեսական և ինքնիշխանության հարցերի։ Շոտլանդական պահպանողականների (տորիների) առաջնորդ Ռութ Դևիդսոնը մեղադրում էր բրիտանական խորհրդարանի անդամ, պատմաբան և լրագրող Բորիս Ջոնսոնին ԵՄ-ից հեռանալու որոշումը պաշտպանելիս ստեր ասելու մեջ։

Եվրամիությունից հեռանալու կամ Միության կազմում մնալու հարցով քվեարկությունը Միացյալ Թագավորությունում տեղի է ունենալու այս հինգշաբթի։

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ