Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թեհրանը ինքնուրույն է խաղում

Թեհրանը ինքնուրույն է խաղում
04.07.2016 | 12:32

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի համակարգի իր գործողությունները ԱՄՆ-ի հետ սիրիական և տարածաշրջանի մյուս հակամարտությունների շուրջ:

Խամենեիի ձևակերպմամբ, «նման համագործակցության նպատակը տարածաշրջանում Իրանի ազդեցությունը բացառելն է»: Իրանը հրաժարվում է համագործակցել «Իսլամական պետության» դիրքերին հարվածող կոալիցիոն ուժերի հետ, առանձին օգնություն է ցույց տալիս Իրաքին և Սիրիային՝ զինյալների դեմ պայքարում:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ