Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հոկտեմբերի 8-ի ընտրությունները Վրաստանի համար կդառնան ևս մեկ լակմուսի թեստ

Հոկտեմբերի 8-ի ընտրությունները Վրաստանի համար կդառնան ևս մեկ լակմուսի թեստ
07.07.2016 | 09:41

Հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ևս մեկ լակմուսի թեստ են Վրաստանի համար՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Ես այդ թեման քննարկել եմ Վրաստանի վարչապետի հետ և մտադիր եմ քննարկել նաև նախագահի հետ հանդիպման ժամանակ: Բացի այդ, մենք անկախության ու ժողովրդավարական գործընթացների թեման կբարձրացնենք ընդդիմության առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:


Պետք է ընդգծել, որ հոկտեմբերի 8-ի ընտրությունները Վրաստանի համար կդառնան ևս մեկ լակմուսի թեստ: Արդար, ազատ ընտրությունները Վրաստանի կայունության ուժեղացման ու բնակչության տնտեսական բարեկեցության բարձրացման համար են: Մեզ հետ զրույցում ընդգծվել է այնպիսի նախընտրական իրավիճակի ստեղծման անհրաժեշտությունը, որն ազատ է բռնությունից ու ահաբեկումից»՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ