Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մահմուդ Ահմադինեժադը ուզում է վերադառնալ քաղաքականություն

Մահմուդ Ահմադինեժադը ուզում է վերադառնալ քաղաքականություն
07.07.2016 | 09:42

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն: Նա երկու անգամ անընդմեջ ընտրվել է Իրանի նախագահ, և չէր կարող երրորդ անգամ առաջադրվել:

2013-ի նախագահական ընտրությունների արդյունքներով՝ Իրանի նախագահ ընտրվեց Հասան Ռոհանին: 2017-ին Իրանում անցկացվելու են նախագահական ընտրություններ, և Ահմադինեժադը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ