Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանի նախագահը Վարշավայում է

Ադրբեջանի նախագահը Վարշավայում է
08.07.2016 | 12:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի մեկնել է Վարշավա ՆԱՏՕ-ի գագաթՆաժողովին մասնակցելու համար, հայտնել է նրա մամլո ծառայությունը: Ադրբեջանը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղարար գործողություններին Աֆղանստանում: Միջազգային ուժերի կազմում Աֆղանստանում ծառայում է 90 ադրբեջանցի խաղաղարար, այդ երկրի համար ՆԱՏՕ-ի բեռնափոխադրումների ավելի քան ¼-ն իրականացվում է Ադրբեջանի միջոցով, որը «ցուցանիշ է Ադրբեջանի և եվրատլանտյան կառույցների միջև»:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ