Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը վերականգնել է չարտերային չվերթերը Թուրքիա

Ռուսաստանը վերականգնել է չարտերային չվերթերը Թուրքիա
10.07.2016 | 00:51

Թուրքիայի նկատմամբ ռուսական պատժամիջոցների չեղարկումից հետո չարտերային չվերթով թռչող առաջին օդանավը` ռուս զբոսաշրջիկների հետ ժամանել է Անթալիա:

BBC-ին գրում է՝ նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր շահագրգիռ գերատեսչություններին մեկ շաբաթում կառավարությանը ներկայացնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային փոխադրումների վերականգնման հարցով առաջարկները:

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ