Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսասատանը չհասկացավ ՆԱՏՕ-ին

Ռուսասատանը չհասկացավ ՆԱՏՕ-ին
10.07.2016 | 20:22

«Ռուսաստանը ՆԱՏՕ-ից բացատրություններ է ակնկալում` կապված այն գործողությունների հետ, որոնց նպատակն է խախտել ուժերի հավասարակշռությունը, արագացված կերպով Եվրոպայում կյանքի կոչել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգերը», - մեկնաբանելով Վարշավայի համաժողովի արդյունքները՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Երեկ ավարտված գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշեցին դաշինքի չորս բազմազգ գումարտակներ տեղակայել Ռուսաստանի սահմաններից ոչ հեռու` Լեհաստանում և բալթյան երեք հանրապետություններում:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ