Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՆԱՏՕ-ն կստեղծի սեփական հետախուզություն

ՆԱՏՕ-ն կստեղծի սեփական հետախուզություն
10.07.2016 | 20:32

ՆԱՏՕ-ի երկրները որոշել են ստեղծել հետախուզության և անվտանգության նոր ծառայություն՝ ասված է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեում:
Նշվում է, որ դաշինքի բարեփոխումը անհրաժեշտ է «աճող արտաքին սպառնալիքներին արձագանքելու համար»:

«Հետախուզական ռեսուրսների լայն սպեկտրի վրա հենվելու ՆԱՏՕ-ի կարողությունը բարձրացնելու համար մենք պայմանավորվել ենք ստեղծել հետախուզության և անվտանգության նոր ծառայություն, որը կղեկավարի գլխավոր քարտուղարի՝ հետախուզության և անվտանգության հարցերով օգնականը»,- ասված է կոմյունիկեում:


Նոր ստորաբաժանումը, բացի իր հիմնական խնդիրներից, պետք է ապահովի դաշնակիցների տրամադրած հետախուզական տեղեկության առավելագույն արդյունավետ կիրառումը:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ