Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մերկելը մերժել է Էրդողանին

Մերկելը մերժել է Էրդողանին
12.07.2016 | 10:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Անգելա Մերկելին հայտնել է, թե գերմանացի պատգամավորներին թույլ կտա այցելել Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, եթե Գերմանիայի կառավարությունը հայտարարի, որ համաձայն չէ խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։


Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցն արգելելը նոր լարվածություն է առաջացրել թուրք-գերմանական հարաբերություններում։ Թուրքիայի ԱԳ նախարարը փորձել է իրավիճակի լարվածությունը թուլացնել՝ հայտարարելով, թե գերմանացի զինվորական պատվիրակությունները կարող են այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, սակայն քաղաքացիական անձանց այցելությունը նպատակահարմար չէ։


Այս հայտարարությունը կատաղեցրել է գերմանացի պատգամավորներին ու Գերմանիայի պաշտպանության նախարարին։ Վերջինս հայտարարել է, թե իրենք անպայման գնալու են Ինջիրլիք և հանդիպեն գերմանացի զինվորականների հետ։
Լարվածությունը սկսվել է ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում Մերկել-Էրդողան հանդիպման ժամանակ, երբ Էրդողանը հայտարարել է, թե թույլ կտա գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա, եթե Գերմանիայի կառավարությունը հայտարարի, թե համաձայն չէ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի ընդունած բանաձևի հետ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Էրդողանին՝ ասելով, որ Բունդեսթագի որոշման դեմ կառավարությունը հայտարարություն չի անի։

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ