Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
13.07.2016 | 11:29

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին` ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը` ժամը 09:00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթ փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-ից-10 շարքերի,
2. Կենտրոն վարչական շրջանի՝ բացառությամբ` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Գրիգոր Լուսավորիչ, Խորհրդարանի, Ագաթանգեղոսի, Բրյուսովի փողոցների, Օստրովսկու, Սևանի, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Արշակունյաց պող. 1-ից-39 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Ծխախոտագործների 1-ից-45, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-55, Խորենացու փող. 28-107 համարների:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ