Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բորիս Ջոնսոն. ԵՄ-ից դուրս գալը Եվրոպայից դուրս գալ չի նշանակում

Բորիս Ջոնսոն. ԵՄ-ից դուրս գալը Եվրոպայից դուրս գալ չի նշանակում
16.07.2016 | 01:15

ԵՄ-ից դուրս գալը Եվրոպայից դուրս գալ չի նշանակում՝ AFP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարգել մարդկանց կամքը, որ արտահայտվեց հանրաքվեում, բայց դա չի նշանակում դադարել Եվրոպայի մաս կազմել:


«Եվրամիությունից դուրս գալու և Եվրոպայի հետ մեր հարաբերությունների միջև մեծ տարբերություն կա»,- նշել է Ջոնսոնը՝ հավելելով, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն:

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ