Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գիշերը Ստամբուլում հանգիստ է անցել

Գիշերը Ստամբուլում հանգիստ է անցել
17.07.2016 | 16:44

Պետական հեղաշրջման տապալված փորձին հաջորդած գիշերը Ստամբուլում համեմատաբար հանգիստ է անցել` առանց միջադեպերի: «Մարդիկ հանդես են եկել խաղաղ ելույթներով, և մեծամասնությունը դրական է տրամադրված եղել: Դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ոչ ցանկալի հետևանքներից»,-նշել է ոստիկանության ներկայացուցիչը:

Էրդողանի աջակիցների մի մասը շարունակում է քաղաքով երթևեկել մեքենաներով ու մոտոցիկլետներով` վանկարկելով իշխանամետ կարգախոսեր: Թաքսիմ հրապարակը շարունակում է մարդաշատ մնալ:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ