Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օգոստոսին կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը

Օգոստոսին կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը
25.07.2016 | 01:23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսի կեսերին՝ «France-24» հեռուստաալիքին հարցազրույցում նշել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:


Էրդողանը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կարող էր փոփոխել իր ծրագրերը: «Եթե արտասովոր ոչինչ տեղի չունենա, օգոստոսի կեսերին հնարավոր է բանակցություններ անցկացնել»,-ասել է Էրդողանը:


Իր հերթին Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 20-ին նշել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսի առաջին տասնօրյակում և կանցկացվի Ռուսաստանի քաղաքներից մեկում:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ

/partners">ԳործընկերներՀետադարձ կապ