Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լավրովն ու Քերին հանդիպել են Լաոսում

Լավրովն ու Քերին հանդիպել են Լաոսում
26.07.2016 | 23:47

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ` Լաոսում կայացած Ասիայի հարավ-արևմտյան պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում:

Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, շոշափել երկկողմ հարաբերությունների թեման: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտնել է, որ սիրիական հակամարտության կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի ու Վաշինգտոնի կարծիքները դեռևս շատ հեռու են իրարից:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ