Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շտայնմայեր. ԵԱՀԿ դերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում կարևոր է, քան երբևէ

Շտայնմայեր. ԵԱՀԿ դերը ԼՂ խնդրի կարգավորման հարցում կարևոր է, քան երբևէ
01.09.2016 | 12:10

Օրակարգի բոլոր հիմնական արդիական հարցերը նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական խորհրդում՝ ասել է հանդիպման կազմակերպիչ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Պոտսդամում:


«Ճգնաժամերով լի աշխարհում ԵԱՀԿ դերը, թերևս, կարևոր է, քան երբևէ: Դա վերաբերում է ճգնաժամային կառավարմանը ՈՒկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և այլ հակամարտություններում»,-հայտարարել է նա: Գերմանիայի պատվիրակությունը նախատեսում է Պոտսդամում քննարկել բոլոր կարևոր թեմաները, միջազգային ահաբեկչության և փախստականների հարցերը:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ