Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սեպտեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
02.09.2016 | 13:02

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:


«Մենք շարունակում ենք շփումները կողմերի հետ և նախատեսում ենք հանդիպում սեպտեմբերի վերջին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում»՝ Ջեյմս ՈՒոռլիքի խոսքերը մեջբերել է ԱՊԱ գործակալությունը:

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ