Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմատական գաղափարախոսությունը սնում է ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում և Եվրոպայում

Արմատական գաղափարախոսությունը սնում է ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում և Եվրոպայում
05.09.2016 | 10:09

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախազգուշացրել է «արմատական գաղափարախոսության տարածման սպառնալիքի մասին, ինչը սնում է Մերձավոր Արևելքում և Արևմտյան Եվրոպայում ահաբեկչությունները»՝ Դամասկոսում Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա նշել է «արաբական և եվրոպական հասարակություն կրոնական անհանդուրժողականության գաղափարների ներթափանցման վտանգի» մասին:


«Արմատական գաղափարախոսությունը ահաբեկիչների գործողությունների հիմքն է, որ սկսել են հարվածներ հասցնել Եվրոպայի շատ շրջաններում»,- նշել է Ասադը: Նրա խոսքով, «միայն ահաբեկիչների խմբերին կամ բջիջներին հետևելը բավարար չէ, անհրաժեշտ է գաղափարախոսական հակազդեցություն»:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ