Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրամիությունը որոշել է Brexit-ի խնդրով բանակցողների եռյակը

Եվրամիությունը որոշել է Brexit-ի խնդրով բանակցողների եռյակը
10.09.2016 | 09:52

Որոշվել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցություններում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները՝ ֆրանսիացի Միշել Բառնիեն՝ Եվրահանձնաժողովից և բելգիացիներ Դիդիե Սեուսը և Գի Վերհոֆստադտը՝ Եվրախորհրդից և Եվրախորհրդարանից:

Brexit-ի խնդրով ԵՄ-ի բանակցային եռյակը որոշված է՝ նախկին եվրակոմիսար Բառնիեն, Եվրախորհրդի առաջին նախագահ Հերման վան Ռոմպեյի կաբինետի նախկին ղեկավար Սեուսը և Եվրախորհրդարանի լիբերալ դեմոկրատների խմբակցության ղեկավար, Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադտը:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ