Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կացությունը՝ «Թուրան» գործակալությունը նշում է, որ քննարկումները կլինեն Լանտոսի հանձնաժողովի նիստի ընթացքում: Դա Կոնգրեսում հատուկ կառույց է, որը հետևում է աշխարհի տարբեր պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին:
Կոնգրեսականներից բացի, լսումներին կմասնակցեն Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերմլիի որդին` Թուրքել Քերիմլին: Հեռուստակամուրջի միջոցով կմասնակցի նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիլովան: