Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իտալիայի կառավարությունը սեպտեմբերի 26-ին կորոշի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ամսաթիվը

Իտալիայի կառավարությունը սեպտեմբերի 26-ին կորոշի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ամսաթիվը
16.09.2016 | 11:15

Իտալիայի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում կորոշի խորհրդարանի ընդունած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ամսաթիվը՝ ասել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: Ավելի վաղ նա ասել էր, որ հանրաքվեն կանցկացվի նոյեմբերի 15-ից- դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:

Ռենցիի կառավարության ապագան կարող է կախված լինել բարեփոխումների հանրաքվեի արդյունքներից, որոնք նախատեսում են Սենատի դերի նվազեցում և իշխանության շրջանային մարմինների լիազորությունների սահմանափակում:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ