Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նալբանդյանը մեկնում է Նյու Յորք

Նալբանդյանը մեկնում է Նյու Յորք
18.09.2016 | 12:31

Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Նյու Յորք՝ գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։ Նա ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստում, կմասնակցի մի քանի գագաթնաժողովների, հանդիպումներ կունենա տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

ԱՄՆ-ում Էդվարդ Նալբանդյանը ելույթներ կունենա ամերիկյան մի շարք հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում։

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ