Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վենետիկի հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները

Վենետիկի հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները
21.09.2016 | 12:17

ԵԽ Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում դատապարտել է Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները, որնք ընդունելու համար սեպտեմբերի 26-ին անցկացվելու է հանրաքվե: ԵԽ-ի հայտարարությունը նշում է, որ հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ առաջարկվող բազում փոփոխություններ լրջորեն խախտում են ուժերի հավասարակշռությունը՝ աննախադեպ դարձնելով նախագահի լիազորությունները:

Նրանք կարծում են, որ նախագահական լիազորությունների ժամկետի մեծացումը 5-ից 7 տարվա չի կարող լինել արդարացված՝ հաշվի առնելով նախագահի առանց այն էլ ուժեղ դիրքը, որը 2009-ից կարող է վերընտրվել անսահմանափակ անգամ: Բացի այդ, հանձնաժողովի փորձագետները մտահոգություն են հայտնել խորհրդարանը ցրելու իրավունքով նախագահին օժտելու, դատավորներ նշանակելու հարցում խորհրդարանի լիազորությունները կրճատելու կապակցությամբ:
Փորձագետներին մտահոգել է նաև ոչ մեկի կողմից չընտրված փոխնախագահի պաշտոնի ներդրումը, որը կարող է ինչ-որ պահի ղեկավարել երկիրը, պետության ղեկավարի կողմից իր համար հարմարավետ ժամանակ վաղաժամ նախագահական ընտրություններ հայտարարելու իրավունք ստանալը:


Հանձնաժողովը կարծում է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ ձևով չեն քննարկվել խորհրդարանում, իսկ հանրաքվեն անցկացվում է չափազանց արագ՝ առանց հասարակական իրական քննարկումների:


Փաստաթղթում ընդգծվում է, որ հանձնաժողովի անդամները ժամանակի սղության պատճառով ի վիճակի չեն եղել այցելել Ադրբեջան և չեն կարողացել հանդիպումներ ունենալ իշխանությունների, փորձագետների և շահագրգիռ այլ կողմերի հետ:
Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները իր հետ չեն խորհրդակցել տվյալ թեմայի շուրջ՝ մինչ փոփոխությունների հարցով հանրաքվե հայտարարելը:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ