Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը առաջարկել է Պետդումայի նախագահ

Պուտինը առաջարկել է Պետդումայի նախագահ
25.09.2016 | 09:03

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելով «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության և Պետդումա ընտրված ևս երեք կուսակցությունների ղեկավարներին, առաջարկել է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ 52-ամյա Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել Պետդումայի նախագահ:

«Վոլոդինն ունի անհրաժեշտ փորձառություն և հմտություններ՝ խորհրդարանի ստորին պալատի աշխատանքը ղեկավարելու համար, իհարկե, պայմանով, որ պատգամավորները հավանություն տան իմ առաջարկին»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ