Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հուլիսի 15-ը՝ ժողովրդավարության և ազատությունների օր Թուրքիայում

Հուլիսի 15-ը՝ ժողովրդավարության և ազատությունների օր Թուրքիայում
30.09.2016 | 10:50

Թուրքիայի նախագահը ակնարկել է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո եռամսյա արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի: «Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը Թուրքիան օկուպացնելու նպատակ էր հետապնդում», - Անկարայում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էրդողանը:

«Գնահատելով հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասշտաբները և հաշվի առնելով դրա հետևում կանգնած անձանց, պարզ է դառնում, որ եթե հեղաշրջման ծրագիրը իրագործվեր, մենք կզրկվեինք 1912-1923 թվականներին հինգ անգամ կրճատված հողերից մեզ մնացած վերջին կտորից: Սակայն ժողովուրդը իր հողը չտվեց նրանց», - հայտարարել է Էրդողանը:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Էրդողանը նշել է, որ պետությանը ժամանակ է հարկավոր Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական կառույցի հետևորդներից ազատվելու համար: Այդ նպատակով նախագահ Էրդողանը նախօրեին կայացած ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացնել. «Սա այնքան խոր և բարդ գործընթաց է, որ երեք ամիսը, ամենայն հավանականությամբ, բավարար չի լինի», - ասել է Թուրքիայի նախագահը:


Նրա համոզմամբ` քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները ապահովելու, ժողովրդավարության և իրավական պետության հիմքերը պահպանելուն ուղղված գործողությունները ավարտին հասցնելու համար նպատակահարմար կլինի ևս երեք ամիս շարունակել ընթացող աշխատանքները: Էրդողանը հույս է հայտնել, որ թուրք ժողովուրդը ըմբռնումով կմոտենա և կաջակցի արտակարգ դրությունը երկարաձգելու որոշմանը: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկվել է հեղաշրջման փորձի օրը` հուլիսի 15-ը, ճանաչել ժողովրդավարության և ազատությունների օր:


Հուլիսի 15-ից հետո զանգվածային ձերբակալությունների ընթացքում Թուրքիայում 32 հազար մարդ է կալանավորվել, 70 հազարի նկատմամբ քննություն է ընթանում:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ