Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Քերին Լավրովին տեղեկացրել է Սիրիայի հարցով համագործակցության դադարեցման մասին

Քերին Լավրովին տեղեկացրել է Սիրիայի հարցով համագործակցության դադարեցման մասին
04.10.2016 | 10:28

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Սիրիայի հարցով համագործակցության դադարեցման մասին՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:

Հարցին, թե արդյոք Քերին տեղեկացրե՞լ է Լավրովին, Թրյուդոն պատասխանել է՝ այո: «Մենք ուղիղ շփում ունենք ռուսների հետ, ռուսները տեղեկացված են»,- ավելացրել է նա:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ