Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանի նախագահը ներողություն է խնդրել

Վրաստանի նախագահը ներողություն է խնդրել
05.10.2016 | 23:02

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներողություն է խնդրել վրացի ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժածներից և կոչ է արել իրավապահ մարմիններին ուժեղացված հսկողություն իրականացնել՝ ընտրություններից առաջ հանցագործությունները կանխելու համար:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունը սադրանք էր անվանել, «որը պլանավորել են Վրաստանի թշնամիները»՝ հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակն ապակայունացնելու համար:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ