Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Սիրիայի հարցով այլընտրանքային բանաձև

ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Սիրիայի հարցով այլընտրանքային բանաձև
08.10.2016 | 22:27

Հալեպում իրավիճակի հարցով ֆրանսիական բանաձևից հետո Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Սիրիայի հարցով այլընտրանքային բանաձև։ Նախագծում Մոսկվան աջակցում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի առաջարկին՝ Հալեպից ««Ջաբհաթ ան-Նուսրա»» ծայրահեղական խմբավորման զորքը հետ քաշելու մասին։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Մոսկվան թույլ չի տա Հալեպի հարցով ֆրանսիական առաջարկի ընդունումը՝ ներկա տեսքով։ Նա ասել է, որ Ֆրանսիայի նախագծի նպատակը «Ռուսաստանին սադրելն է»։

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ