Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օլանդը, Շտայնմայերն ու Չավուշօղլուն` Ստրասբուրգում

Օլանդը, Շտայնմայերն ու Չավուշօղլուն` Ստրասբուրգում
10.10.2016 | 22:39

Ստրասբուրգում հոկտեմբերի 10-ին սկսվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը:
Հնգօրյա նստաշրջանում ելույթ են ունենալու և հարցերի են պատասխանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նիստերի ժամանակ քննարկվելու է Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակը, անդրադարձ է լինելու ուկրաինական ճգնաժամին: Ստրասբուրգում սպասվում է նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ելույթը:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ