Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանում խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ

Վրաստանում խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ
12.10.2016 | 21:29

Վրաստանում մեծամասնական համակարգով խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 2-ից ոչ ուշ՝ ասել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Աննա Միքելաձեին: Վրաստանի քաղաքացիներն իններորդ գումարման պատգամավորներին ընտրել են հոկտեմբերի 8-ին:

Ընտրություններն անցել են խառը համակարգով. 77 պատգամավորների ընտրել են կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգով), իսկ 73-ին՝ միամանդատ ընտրատարածքներում (մեծամասնական համակարգով): Երկրորդ փուլը կանցկացվի 73 միամանդատ ընտրատարածքներից 50-ում, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ