Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ղազախստանի նախագահը զգալիորեն ավելի լավ է իրեն զգում

Ղազախստանի նախագահը զգալիորեն ավելի լավ է իրեն զգում
13.10.2016 | 15:46

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրեն զգալիորեն ավելի լավ է զգում՝ ասել է դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաևան: Հոկտեմբերի 11-ին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նազարբաևը բուժվում է մրսածության հետ կապված հիվանդությունից և մինչև շաբաթվա վերջը չեղյալ էին հայտարարվել նրա միջազգային այցերը:

«Արդեն զգալիորեն ավելի լավ է»,- ասել է Նազարբաևան խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի լիագումար նիստից հետո պատասխանելով նախագահի առողջական վիճակի և ինքնազգացողության մասին հարցին:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ