Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ դեսպան. Ընտրությունները արտացոլել են վրաց ժողովրդի կամքը

ԱՄՆ դեսպան. Ընտրությունները արտացոլել են վրաց ժողովրդի կամքը
15.10.2016 | 23:19

Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունները արտացոլում էին վրաց ժողովրդի կամքը՝ Թբիլիսիում վրացական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ դեսպան Իեն Քելլին:

«Ընտրությունների ընթացքում նաև բռնության և ահաբեկման դեպքեր են արձանագրվել: Մենք խստորեն դատապարտում ենք այդ միջադեպերը և հուսով ենք, որ քվեարկության երկրորդ փուլը կընթանա խաղաղ մթնոլորտում»,- նշել է դիվանագետը:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ