Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Չավուշօղլու. Լոզանի բանակցությունները չեն հանգեցրել հրադադարի համաձայնության

Չավուշօղլու. Լոզանի բանակցությունները չեն հանգեցրել հրադադարի համաձայնության
16.10.2016 | 09:53

Լոզանում Սիրիայի հարցով նախարարների հանդիպումը չի հանգեցրել հրադադարի համաձայնության, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք ոչ պաշտոնապես կարծիքներ ենք փոխանակել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, սակայն հրադադարի ինչ-որ որոշակի համաձայնության չենք հասել: Սակայն, այն չէր էլ ենթադրվում»,- բանակցությունների ավարտից հետո Չավուշօղլուն հայտնել է TRT Haber հեռուստաալիքին:

Նա նշել է, որ մասնակիցների կարծիքը տարբերվել է այն հարցում, թե ինչ է անհրաժեշտ է սկզբում անել. հասնել հրադադարի, թե ահաբեկչական խմբավորումներին բաժանել չափավոր ընդդիմությունից: «Բոլորը, այդ թվում և թուրքական կողմը, կիսվել են հայացքներով և առաջարկություններով, թե ինչպես պետք է հասնել հրադադարի և հումանիտար օգնություն մատակարարել Հալեպին: Առաջին հերթին պետք է հասնել հրադադարի, սակայն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը պետք է շարունակվի»,- ասել է նա:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ