Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովն ավարտվեց ահաբեկչության դեմ պայքարի մասին հռչակագրով

ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովն ավարտվեց ահաբեկչության դեմ պայքարի մասին հռչակագրով
17.10.2016 | 10:28

ԲՌԻԿՍ-ի երկրների (Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան և ՀԱՀ) ղեկավարները Հնդկաստանի Գոա նահանգում երկօրյա գագաթնաժողովի ավարտին հռչակագիր են ընդունել, որով պարտավորվել են քայլեր ձեռնարկել համաշխարհային տնտեսության առողջացման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարելու ուղղությամբ։

Հոկտեմբերի 16-ին ընդունված հռչակագրով նախատեսվում է պայքարել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրների, նրանց զենքի, զինամթերքի մատակարարումների դեմ։ ԲՌԻԿՍ-ի երկրները ներկայացնում են աշխարհի բնակչության գրեթե կեսը, համաշխարհային տնտեսության մոտ 25 տոկոսը։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ