Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը շնորհավորել է Ալիևին

Պուտինը շնորհավորել է Ալիևին
17.10.2016 | 22:41

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Բաքուն այս ընթացքում մեծ հեղինակություն է վաստակել միջազգային ասպարեզում:

«ՈՒրախ եմ նշել, որ ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռուս-ադրբեջանական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և ես վստահ եմ, որ ապագայում մենք կարող ենք է՜լ ավելի մերձեցնել մեր ջանքերը միջազգային հարցերում»՝ գրել է ՌԴ նախագահը։

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ