Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հասան Ռոհանին շնորհավորել է Իլհամ Ալիևին

Հասան Ռոհանին շնորհավորել է Իլհամ Ալիևին
20.10.2016 | 09:50

APA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Ադրբեջանի անկախության 25- ամյակի առիթով։ Ռոհանին հայտարարել է, որ Ադրբեջանն անկախության տարիներին զգալի զարգացում է ապրել տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսական։

Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ղեկավարությունների քաղաքական կամքի արդյունքում այսուհետ նույնպես փոխադարձ շահերի շրջանակներում կընդլայնվեն երկու երկրների միջև հարաբերությունները։

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ