Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին

Թրամփը հայտարարել է իր հաղթանակի մասին
20.10.2016 | 15:57

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վեջին հեռուստադեբատում հաղթանակ է տարել դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նկատմամբ: «Ես պատիվ եմ ունեցել հաղթել եզրափակիչ դեբատում»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում՝ հիմք ընդունելով ամերիկյան պարբերականների և հեռուստաալիքների բլից-հարցումները։

CNN հեռուստաընկերության ու ORC հետազոտական ծառայության հարցման մասնակիցների 52 տոկոսի կարծիքով՝ԱՄՆ նախագահի թեկնածուների երրորդ և եզրափակիչ հեռուստաբանավեճում, որը կայացել է Լաս Վեգասում, հաղթել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնը։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ