Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
21.10.2016 | 13:28

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 21-23-ը օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, հոկտեմբերի 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով: Հոկտեմբերի 21-24-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում, հոկտեմբերի 25-ին՝ երկրի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, 21-24-ը Հայաստանի մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը:

Այդ օրերին տեղումներ են սպասվում նաև Լեռնային Ղարաբաղում: Երևանում հոկտեմբերի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 25-ին սպասվում է անձրև:

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ