Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսները ենթադրում են, որ Արևմուտքը փորձում է տապալել Ասադին

Ռուսները ենթադրում են, որ Արևմուտքը փորձում է տապալել Ասադին
22.10.2016 | 00:15

ՌԴ ԱԳ ծնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ, Արևմուտքը պաշտպանում է Նուսրայի ճակատ անվամբ ընդդիմադիր շարժումը.

«Ես արդեն ասել եմ, որ կա Ջաբհատ ալ Նուսրայի մարտունակությունը պահպանելու մտադրություն, հավանաբար, ոմանք ուզում են այդ շարժումն օգտագործել Դամասկոսի վարչակարգն ուժով տապալելու համար: Սա դատապարտելի իրողություն է և հակասում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերով ընդունված ՄԱԿ-ի բանաձևի հիմնադրույթներին», - ասել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ