Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանն ու ԵՄ-ը պատրաստ են սկսել համապարփակ բանակցությունների նոր փուլ

Իրանն ու ԵՄ-ը պատրաստ են սկսել համապարփակ բանակցությունների նոր փուլ
25.10.2016 | 11:29

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանն ու ԵՄ-ը դեկտեմբերին Բրյուսելում անցկացնելու են համապարփակ բանակցությունների նոր փուլ։ Բանակցություններն առնչվելու են տարբեր թեմաների, այդ թվում նաև մարդու իրավունքների խնդիրներին։

Նա ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը մասնակցելու է փոխարտգործնախարարների մակարդակով բանակցություններին՝ հավելելով, որ Իրանն ու ԵՄ-ն ունեն քննարկելու բազում թեմաներ։ Հունիսին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մարդու իրավունքների շուրջ Եվրոպայի հետ բանակցություններ սկսելուն։

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ