Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Վրացական երազանքը»

Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Վրացական երազանքը»
31.10.2016 | 15:29

Երեկ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Վրացական երազանքը»՝ հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով, երկու փուլերի արդյունքում «Վրացական երազանք»-ը 115 տեղ կունենա խորհրդարանում՝ հնարավորություն ստանալով փոխել երկրի Սահմանադրությունը: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գլխավորած ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման կողմնակիցները հաղորդում են բազմաթիվ ընտրախախտումների մասին։

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ