Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը Քլինթոնից հետ է 2 տոկոսով

Թրամփը Քլինթոնից հետ է 2 տոկոսով
05.11.2016 | 14:30

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է 2 տոկոսով՝ վկայում են Fox News հեռուստաալիքի հարցման տվյալները։ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 45 տոկոսը, Թրամփի օգտին՝ 43 տոկոսը։

ABC և Washington Post-ի հարցման համաձայն՝ Քլինթոնը Թրամփից առաջ է 4 տոկոսով, այստեղ Քլինթոնն ունի 47 տոկոս ձայն, Թրամփը՝ 43: Հարցումներն անցկացվել են, երբ ՀԴԲ-ն քննություն է սկսել Քլինթոնի նամակների հետ կապված:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ