Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սաակաշվիլիները ընտանիքով հրաժարական տվեցին

Սաակաշվիլիները ընտանիքով հրաժարական տվեցին
08.11.2016 | 12:27

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ` երկուշաբթի օրը Սանդրա Ռուլոֆսը Վրաստանի ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում, որ ստացել էր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության 27 պատգամավորների կազմում:


Երեկ հրաժարական տվեց նաև նրա ամուսինը՝ ՈՒկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետի պաշտոնից:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ