ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների՝ այս պահի արդյունքներով, առաջատարը hանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն է: 50 նահանգներից 43-ում ձայների հաշվարկով՝ նա ստացել է 244, դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը՝ 215 ընտրիչների ձայները:
ԱՄՆ նախագահ ընտրվելու համար պահանջվում է ստանալ Ընտրական կոլեգիայի 538 ընտրիչներից առնվազն 270-ի ձայները: Դոնալդ Թրամփը այս պահին առջևում է նաև համաժողովրդական քվեարկության արդյունքներով՝ նրա ստացած ձայները ավելի քան մեկ միլիոնով գերազանցում են Հիլարի Քլինթոնին տրված քվեների թիվը: