Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ում նաև Կոնգրեսի ընտրություններ են

ԱՄՆ-ում նաև Կոնգրեսի ընտրություններ են
09.11.2016 | 12:06

ԱՄՆ-ում երեկ նաև Կոնգրեսի ընտրություններ են անցկացվել: Ամերիկացիներն ընտրում են Ներկայացուցիչների տան ամբողջ կազմը՝ 435 կոնգրեսական, և 100-տեղանոց Սենատի մոտ մեկ երրորդը: Կոնգրեսականները երկու տարի են պաշտոնավարում, սենատորները՝ վեց:

ԱՄՆ-ից ստացվել է հայ լոբբիստների համար ոչ ուրախալի լուր՝ հանրապետական սենատոր Մարք Քըրքը Իլինոյսից, որ հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ, պարտվել է դեմոկրատ Թամի Դաքսվորթին: Ընտրությունների նախնական արդյունքներով՝ հանրապետականները պահպանել են մեծամասնությունը Ներկայացուցիչների տանը: Նրանք նաև, ամենայն հավանականությամբ, կպահպանեն մեծամասնությունը Սենատում, սակայն ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ:


Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում նաև տարբեր մակարդակների տեղական ընտրություններ են անցկացվել:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ