Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հիլարի Քլինթոն. «Ես կանեմ առավելագույնը, ինչին ընդունակ եմ, եթե ինձ հաջողվի այսօր հաղթել»

Հիլարի Քլինթոն. «Ես կանեմ առավելագույնը, ինչին ընդունակ եմ, եթե ինձ հաջողվի այսօր հաղթել»
09.11.2016 | 12:07

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը քվեարկեց Նյու Յորք նահանգի Չափաքուա քաղաքի ընտրատեղամասերից մեկում:
Նա ընտրատեղամաս էր եկել ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ:
Հանրային դպրոցում տեղակայված ընտրատեղամասի մոտ հավաքվածները, ողջունելով Հիլարի Քլինթոնին, վանկարկում էին, թե հավատում են նրա հաղթանակին և սելֆի անում նրա հետ:

Հիլարի Քլինթոնը կարճ ելույթ ունեցավ, ասաց, որ խորապես զգացված է և գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է և որ շատ մարդիկ են հույսեր կապում ընտրությունների արդյունքների հետ: «Ես կանեմ առավելագույնը, ինչին ընդունակ եմ, եթե ինձ հաջողվի այսօր հաղթել»,- մինչ ընտրատեղամասից հեռանալը լրագրողներին ասաց Հիլարի Քլինթոնը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ