Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլայ Ռիժկով. Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, և ի՞նչ

Նիկոլայ Ռիժկով. Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, և ի՞նչ
10.11.2016 | 19:19

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանին զենք վաճառելու հարցին։
«Դա հին հարց է։ Այո, զենք է վաճառում, և ի՞նչ։ Դա չի նշանակում, որ մենք դիտմամբ զենք ենք վաճառում, որի կռիվ լինի»,- ընդգծեց Ն. Ռիժկովը։


Դիտարկմանը, որ հարցը թեև նոր չէ, բայց ցավոտ է՝ Ն. Ռիժկովը նշեց. «Պետք է արագ լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը։ Այդ դեպքում ամեն ինչ տեղը կընկնի»։

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ