Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բունդեսթագում կքննարկեն Թուրքիայի ներքին իրավիճակը

Բունդեսթագում կքննարկեն Թուրքիայի ներքին իրավիճակը
10.11.2016 | 19:21

Գերմանիայի Բունդեսթագում քննարկվելու են Թուրքիայի վերջին զարգացումները՝ հայտնում է DW.com-ը: Բացի Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալություններին անդրադառնալուց, Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կքննարկեն, թե գերմանացի զինվորները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում պետք է շարունակեն գտնվել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում:

Ինջիրլիքում կա 250 գերմանացի զինվոր, 6 «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ