Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Միշել Օբաման՝ երրորդ անգամ Vogue-ի շապիկին

Միշել Օբաման՝ երրորդ անգամ Vogue-ի շապիկին
12.11.2016 | 21:29

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման 7 տարում երրորդ անգամ հայտնվել է Vogue ամսագրի շապիկին։ Նախագահ Բարաք Օբամայի կինը պատմել է առաջին տիկնոջ դերում իր փորձի մասին։ «Ես ութ տարում կարողացել են զբաղվել ծաղկագործությամբ, ձևավորմամբ, ժամանցով։ Առաջին տիկինը ստանում է այդ դերը, այդ պաշտոնում չեն ընտրվում: Եվ դա ազատության հիանալի պարգև է»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը՝ ընդգծելով, որ հպարտանում է իր ժառանգությամբ։


Բարաք Օբաման նույնպես հպարտանում է նրանով, ինչ արել է Միշելը Սպիտակ տանը։ Միշել Օբաման պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել 8 տարիների ընթացքում դառնալ ոճի պատկերակ։ Նրա խոսքով՝ ինքը չի վախեցել փորձել որևէ նոր բան, իր համար կարևոր է իրերի հարմարավետությունն ու գեղեցկությունը, այլ ոչ թե դիզայների անունը։ Բացի այդ, նա խոստովանել է, որ կկարոտի Սպիտակ տունը, սակայն «հեռանալու ժամանակը եկել է»։

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ